Թրամփի վերջին հայտարարություններից հետո Եվոպայում մտահոգված են
ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարի մեջ մտած Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ցնցել են շատերին Եվրոպայում և անհանգստություն առաջացրել եվրոպացի քաղաքական գործիչների մոտ։ Այս մասին գրում է Washington Post-ը։
«ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի քննադատական մեկնաբանությունները նյարդայնացնում են դաշնակիցներին և բորբոքում եվրոպացիների վախերը», - ասվում է հրատարակության մեջ:
Հրատարակությունը գրում է ԵՄ որոշ քաղաքական գործիչներ ասել են, որ Սպիտակ տան նախկին ղեկավարի հռետորաբանությունը վտանգ է ներկայացնում մայրցամաքի անվտանգության համար և նշել, որ սա ևս մեկ հիշեցում է Վաշինգտոնի վրա ավելի քիչ հույս դնելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ անցած հանգստյան օրերին Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներից մեկում ասել է, թե չի պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ավելին՝ Ռուսաստանին կխրախուսի հարձակվել նրանց վրա, եթե նրանք չկատարեն դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...