Թրամփը հայտարարել է, որ «կխրախուսի» ՌԴ-ին հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կխրախուսի» Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, և վրդովեցրել է Սպիտակ տանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին գրում է The Guardian-ը։
Նա հիշել է, որ շաբաթ օրը Հարավային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ «մեծ երկրի նախագահներից մեկը վեր կացավ ու ասաց. «Դե, պարոն, եթե մենք չվճարենք, և Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, դուք մեզ կպաշտպանե՞ք», - «Ես ասացի. «Դուք չեք վճարել` պարտքերի մեջ եք»»:
Նա հավելել է, որ այս իրավիճակում չի օգնի.
«Ոչ, ես ձեզ չեմ պաշտպանի: Ավելին, ես կխրախուսեի նրանց անել այն, ինչ ուզում են: Դուք պետք է վճարեք: Դուք պետք է վճարեք ձեր հաշիվները», - եզրափակել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը դատապարտել է նրա խոսքերը՝ հավելելով, որ նման խոսքերը վտանգում են Միացյալ Նահանգների անվտանգությունը, կայունությունը և պետության տնտեսությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...