Բայդենը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հայտարարությունը «սարսափելի և վտանգավոր» է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրոպական խորհրդի ղեկավարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ պաշտոնյաները քննադատել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մասին։
Բայդենը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարությունն անվանել է «սարսափելի և վտանգավոր»։
«Բայդենի վարչակազմի ղեկավարությամբ Միացյալ Նահանգները ուս ուսի տված է եղել մեր դաշնակիցների հետ՝ կառուցելու ՆԱՏՕ-ի դաշինքը, որն ավելի մեծ է և ուժեղ, քան երբևէ՝ պաշտպանելով ժողովրդավարությունը Վլադիմիր Պուտինի ավտորիտար ագրեսիայից», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Վերջինս նշել է․ «Եթե իմ հակառակորդը՝ Դոնալդ Թրամփը, կարողանա վերականգնել սեփական իշխանությունը, ապա նա արդեն հասկացրել է, որ կհրաժարվի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներից և թույլ կտա Ռուսաստանին անել այն, ինչ ցանկանում է նրանց հետ»։
Հիեցնենք՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք չեն կատարում դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները և կխրախուսի ՌԴ-ին նրանց վրա հարձակվելու դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...