Մասկի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ է և ճշմարիտ. Ղրիմի շրջանի սենատոր
Ղրիմի շրջանի սենատոր, Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովն ուկրաինական հակամարտության վերաբերյալ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի դիրքորոշումն օբյեկտիվ է անվանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մասկն իր հայտարարություններով ցույց է տալիս իրեն որպես օբյեկտիվ անձնավորություն, որը կարող է ճիշտ գնահատել այն, ինչ տեղի է ունենում աշխարհում: Նրա դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ է և ճշմարիտ», - ասել է Ցեկովը:
Նրա խոսքով, «Մասկի նման անհատները ձգտում են աշխարհը կառուցել ճշմարտության, այլ ոչ ստի վրա, ինչպես արևմտյան խոշոր երկրների ներկայիս ղեկավարները»։
Հիշեցնենք` ավելի վաղ Մասկը X սոցցանցում համաձայնել էր այն հայտարարության հետ, որ Ուկրաինային ֆինանսական օգնությունը չի փոխի ճակատի փակուղին, այլ միայն կերկարաձգի հակամարտությունը և կհանգեցնի ևս 100 հազար ուկրաինացիների մահվան։ Մասկը մեկնաբանել է «իսկապես» բառը մի գրառման մեջ, որտեղ ասվում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Ջո Բայդենը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը խոստովանեն, որ իրենք պարտվել են, և Ռուսաստանը կպահպանի Ղրիմն ու նոր շրջանները։
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...