«Այս պատմական հատվածը, հավանաբար, շատ դժվար կընկալեն Արևմուտքում». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի պատմական մասը դժվար է ընկալվելու Արևմուտքում, բայց այնտեղ էլ կան մասնագետներ, որոնք ողջամտորեն կհետաքրքրվեն: Այս մասին այտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեկսովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ էր, որ Ուկրաինան լինելու է այս հարցազրույցի օրակարգում: Նախագահը հենվում է պատմության շատ խորը գիտելիքների վրա: Եվ պատմության մասին իր դատողությունը ձևավորում է հենց սկզբնական աղբյուրների հիման վրա: Նա շատ հաճախ և շատ է աշխատում արխիվային փաստաթղթերի հետ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինի պատմական աշխարհայացքը «էմոցիոնալ բնույթ չունի, այն հիմնված է առաջնային աղբյուրների կոնկրետ իմացության վրա»։
«Այո, այս պատմական հատվածը, հավանաբար, շատ դժվար կընկալեն Արևմուտքում, արևմտյան հեռուստադիտողների և ընթերցողների շրջանում, բայց կան հսկայական թվով մասնագետներ, կան հսկայական թվով պատմաբաններ Արևելյան Եվրոպայում, որոնց շատ կհետաքրքրի. հետևաբար այս պատմական հատվածը կունենա իր լսարանը»,- համոզված է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
«Պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը». Նորվեգիայի ՊՆ
Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը կոչ է արել երկրին հատուկ ռազմական գործողության ավարտից...
«Մենք՝ եվրոպացիներս, այնքան ուժեղ չենք, որ ռուսները մեզ լուրջ ընդունեն». Օրբան
Եվրամիությունն այնքան ուժեղ չէ, որ Ռուսաստանը լուրջ վերաբերվի դրան։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարա...