Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերում նոր նշանակումներ է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալներ և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական ԶԼՄ–ներից:
Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկինի տեղակալներ են դարձել գնդապետ Վադիմ Սուխարևսկին և գնդապետ Անդրեյ Լեբեդենկոն։
Բացի այդ, երկրի ղեկավարը համաձայնեցրել է բրիգադային գեներալներ Վլադիմիր Գորբատյուկի, Ալեքսեյ Շևչենկոյի և Միխայիլ Դրապատիի թեկնածությունները Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոններում։
Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հրաժարականից հետո առաջին հրապարակային հայտարարությունն էր արել։ Իր թելեգրամյան ալիքում նա Ուկրաինայի հերոսի կոչում ստանալն անվանել էր «պատիվ և պատասխանատվություն»:
«....Ես ծառայում եմ և ծառայելու եմ ուկրաինացի ժողովրդին նվիրվածությամբ և երախտագիտությամբ», - գրել էր նա։
Զալուժնիի հրաժարականի մասին, ով ղեկավարում էր Ուկրաինայի զինված ուժերը 2021 թվականից, հայտարարվել էր փետրվարի 8-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրան «երկու տարվա պաշտպանության համար» և «յուրաքանչյուր հաղթանակի համար, որը մենք ձեռք ենք բերել միասին»։ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Զելենսկու խոսքով՝ նա «պաշտպանության հաջող փորձ» ունի՝ նա անցկացրել է «Կիևի պաշտպանական օպերացիան», և «հարձակման հաջող փորձ»՝ նա ղեկավարել է մարտերը Խարկովի շրջանում 2022 թվականի աշնանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...