ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը և մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:
«Ասվածի մեջ մեծ նորություն չկա, քանի որ մեր իրավական փաստաթղթերի մեջ՝ 1991 թվականից գոյություն ունեցող, հենց այսպես էլ արձանագրված է։ Բայց սոցիալ-հոգեբանական և այլ առումներով մեր ընկալումը ամեն դեպքում չէ, որ այդպիսին է եղել։ Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Եվ երբ որ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիիզմները մեծանում են։
Այս խոսակցությունը սկսվել է, երբ խոսում էի ՀՀ կադաստրի վկայականի մասին։ Երբ ձեզնից յուրաքանչյուրը գնում է շինթույլտվություն ստանալու և իր հետ տանում է սեփականության վկայականը, այդ շինությունը տեղավորվում է իր կադաստրային սեփականության շրջանակի մեջ, իր պաշտպանվածությունը մեծանում է»,- նշել է Փաշինյանը
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, գրում է Factor.am-ը։Աղբյուրն...