Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Արձագանքելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ ԱԳՆ խոսնակը նշել է. «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»։
Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե փոխանցված տեղեկամատյանների տվյալները ճշգրիտ ու հավաստի չեն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...