Նեթանյահուն պնդում է ռազմական լուծում՝ փորձելով փրկել իր քաղաքական կարիերան. Իրանի ԱԳ նախարար
Գազայի հատվածում իրավիճակի զարգացումն ընթանում է հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ, սակայն դրան խոչընդոտում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գազայի իրադարձություններն այժմ շարժվում են կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ, սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախկինի պես պնդում է ռազմական լուծում՝ փորձելով փրկել իր քաղաքական կարիերան», - ընդգծել է նա: Ընդ որում, Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է ԱՄՆ-ին, որը հայտարարում է հակամարտությունը դադարեցնելու ձգտման մասին, իսկ գործնականում շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել իսրայելական բանակին:
Անդրադառնալով քաղաքական որոշմանը՝ Աբդոլլահիյանը նշել է, որ պաղեստինցիները հետպատերազմյան շրջանի համար ծրագրեր ու նախաձեռնություններ ունեն:
«Նրանք՝ պաղեստինցիները, Պաղեստինի իրական տերն են և պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
«Պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը». Նորվեգիայի ՊՆ
Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը կոչ է արել երկրին հատուկ ռազմական գործողության ավարտից...
«Մենք՝ եվրոպացիներս, այնքան ուժեղ չենք, որ ռուսները մեզ լուրջ ընդունեն». Օրբան
Եվրամիությունն այնքան ուժեղ չէ, որ Ռուսաստանը լուրջ վերաբերվի դրան։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարա...