Մտածել ենք, որ էս ամեն ինչը անենք՝ մեզ կասեն դավաճան, չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան. Փաշինյան
Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք, անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ։ Էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:
«....Ժողովրդին պիտի ասեինք՝ խաղաղության հասնելու ճանապարհն անցնում է սրա միջով, սրա միջով, սրա միջով։
Չենք ասել 2 պատճառով։ Նախ, որ մենք ինքներս էլ այդ ճանապարհը վստահելի չենք համարել, կամ չենք կարողացել համակերպվել։ Երկրորդը, մենք կարող է եդ վախն էլ ենք ունեցել, եկեք խոստովանենք։ Գուցե ենթագիտակցական է եղել այդ վախը։ Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք, անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ։ Էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ։
Գիտեմ, որ մենք ու ես անձամբ շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքներն ու մղումները։ Եվ ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում մեր ժողովրդին առաջնորդել ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու։ Պարտավորված եմ զգում փոթորկահույզ օվկիանոս ընկած մեի նավակը ափ դուրս բերել։ Էսօր սրա մասին չխոսելը կլինի հանցագործություն»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մ...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...