ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թակեր Կարլսոնը հարցազրույց կվերցնի Վլադիմիր Պուտինից. հրապարակվել է տեսաանոնս
Ամերիկացի հեռուստահաղորդավար Տակեր Կարլսոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի տեսաաոնսը երեք ժամից էլ քիչ ժամանակում հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։
Ավելի վաղ Թակեր Կարլսոնը բացատրել է, թե ինչու է ցանկանում հարցազրույց վերցնել Վլադիմիր Պուտինից:
Լրագրողն իր դրդապատճառների մասին պատմել է տեսանյութում, որը հրապարակվել է սոցիալական ցանցի իր էջում։ Նա բացատրել է, որ հարցազրույց է վերցնելու Ռուսաստանի նախագահից, քանի որ շատ ամերիկացիներ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ռուսաստանում և Ուկրաինայում այն դեպքում, երբ գումար են վճարում դրա համար:
Կարլսոնն ասել է, որ Զելենսկու բոլոր հարցազրույցները, որոնք հրապարակվել են արևմտյան մամուլում, «լրագրություն չեն, այլ պետական քարոզչություն»։ Հաղորդավարը հավելել է, որ ինքը հարցում է ուղարկել Ուկրաինայի նախագահին և հույս ունի հարցազրույց վերցնել նրանից։
«Ոչ մի արևմտյան լրագրող չփորձեց հարցազրույց վերցնել այս հակամարտությունում ներգրավված երկրորդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից»,- նշել է Կարլսոնը։
Իր խոսքով՝ երեք տարի առաջ արդեն փորձել է խոսել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն Ջո Բայդենի վարչակազմն անօրինական կերպով վերահսկել է իրեն և իր թիմին, իսկ հետո համացանցում հրապարակել է ստացված տվյալները։
«Անցյալ ամիս նորից փորձեցին դա անել, բայց մենք չնայած դրան եկանք Մոսկվա։ Մենք այստեղ չենք, քանի որ սիրում ենք Վլադիմիր Պուտինին, մենք այստեղ ենք, քանի որ սիրում ենք Միացյալ Նահանգները: Մենք ինքներս ենք վճարել այս ճանապարհորդության համար, մեզ չի վճարել պետությունը կամ մարդկանց ինչ-որ ազդեցիկ խումբ։ Մեր կայքում բոլորը կկարողանան առանց խմբագրման դիտել հարցազրույցը»,- ասել է հաղորդավարը։
Կարլսոնի կայքում արդեն հայտնվել է Պուտինի հետ նրա հարցազրույցի հայտարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Տեխասում միգրանտները փորձում անցքեր գտնել սահմանային պատի վրա
ԱՄՆ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթն ասել է, որ իրեն հաջողվել է հազարավոր անգամ կրճատել Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնապահպան ակտիվիստները ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա
Բնապահպան ակտիվիստները Ֆրանսիայում ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» նկարի վրա։ Նկարը ցուցադրվել է Լիոնի կերպարվես...
21+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային կադրեր երևանյան բակերից. Տաքսու վարորդը մեքենայում կարիքները հոգալուց հետո կղանքը շպրտում է դուրս և հեռանում. ահազանգ
Սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տրանսպորտային միջոցի վարորդը նստում մեքենան, հոգում իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ՝ Արգենտինայում հակակառավարական ցույցերի ժամանակ. կան տուժածներ
Արգենտինայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել Կոնգրեսի դիմաց հավաքված հարյուրավոր ցուցարարն...