ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հայտարարությանը։
«Պարոն Գալկջյանի գրառումը ոչ թե ուղղված էր նրան, որ սակագինը հիմա 100 դրամ է և մնում է 100դրամ, այլ նրան, որ ավագանու մեր որոշ գործընկերների հրապարակած թվերը սուտ են, մալիպուլյատիվ և իրականության հետ կապ չունեն։ Այսինքն թանկանում է, բայց այդքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում»,- ասաց Գրիգորյանը։
Քաղաքապետի տեղակալը նշեց․ «Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է։ Այսինքն, երբ որ մարդը ասում է, որ թանկանալու է դժվար է իրեն մեղադրել, որ նա խուսափում է ասել, որ թանկանում է»։
Լրագրողի դիտարկմանը, որ երեկվանից նման հայտարարություններ են հնչում, նա նշեց․ «Հայատարարել են ասել են, որ 260 դրամ է ասել ենք, որ այդ թիվը սուտ է և նորից ասում ենք, որ սուտ է։ Բայց կարող է այդ թիվը համ սուտ լինի, համ ասենք, որ իրոք թանկանում է ուղղակի ոչ այդքան»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...