Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Նախագծի վերջնամասում գրված է, որ այն նախատեսվում է ուժի մեջ մտնել 2024-ի սեպտեմբերին. այն ժամկետի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք 8.6 մետրանոց նոր 171 ավտոբուսների ժամանելուն»,-ասաց Գրիգորյանը։
Նա ասաց, թե տարբեր տոմսային պրոդուկտներ են մշակվել, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են տարբեր խմբերի համար։
«Զբոսաշրջիկը, որը մի քանի օրով գտնվում է Երևանում, տրամաբանություն չկա, որ ձեռք բերի ամսական, եռամսյակային կամ տարեկան տոմս։ Այն սակագինը, որն այսօր կա, և նույնիսկ այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Այսինքն, բացի ուղևորի վճարած գումարից, այսպես թե այնպես, համայնքային բյուջեից պետք է սուբսիդավորվի այդ ուղևորությունը, որպեսզի ինքնարժեքը ծածկվի»,-ասաց փոխքաղաքապետը։
Գրիգորյանը նշեց, թե նախագիծը միտված է նրան, որ բավականին բարձր սուբսիդիայի ծավալն ինչ-որ չափով նվազի.
«Այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է, մեկ է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է։ Այս նախագիծն ուղղված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ, այսինքն՝ ում որ պետք է սուբսիդավորել՝ սուբսիդավորվի, ում որ չէ՝ չսուբսիդավորվի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. 90-ից մինչեւ 500 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝ Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․...
ՊՆ-ն հրապարակել է Ներքին Հանդի հատվածում զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ Է...