Արմեն Գալջյանը՝ տրանսպորտի սակագինը 260 դրամ դառնալու վերաբերյալ լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝ մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:
Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մայր Հայաստան» խմբակցության ավանգանու անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։ Նա հայտնել էր, որ թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝ Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․...