ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից և գրառում կատարել։
«Էքսկլուզիվ կադրեր Սևանալճի բատալիայից։ Գիտե՞ք՝ ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ։
Ինչու՞ պիտի վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծեն իրենց հարցերը։ Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ»,- ասվում է Իոաննիսյանի գրառման մեջ։
Հիշեցնեք՝ ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ. ձերբակալվել է 26 անձ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ Սուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...