Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադարում:
Հիշեցնենք, որ առաջին ահազանգն այս ռեստորանի հետ կապված ստացվել էր դեռ փետրվարի 8-ին: Պատկան մարմինները հարցին չէին անդրադառնում, մինչ ռեստորանում թունավորված քաղաքացիները սկսեցին գրառումներ անել սոցիալական ցանցերում և զարմանալ, որ հաստատությունը դեռ աշխատում է: Պարզվեց նաև, որ տուժած մարդկանց թիվը, որորնց մոտ հայտնաբերվել է սալմոնելլա, 20-ն է:
Այսօր այս ամենի պատասխանատու օղակներից մեկը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց, որ տասնյակ խախտումներ են հայտանաբերել և կասեցրել արտադրական գործունեությունը: Տրվել է ժամկետ խախտումները վերացնելու ուղղությամբ: 8 օր պահանջվեց այս ամենի համար:
Ի վերջո Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում, ինչու ժամանակին չեն տեղեկացրել հանրային սննդի օբյեկտում թունավորման դեպքի մասին, որ գոնե մարդիկ չգնան այդ ռեստորան, միգուցե օրենքի բաց կա և ինչ պետք է անել նման դեպքերում, Auroranews-ը խոսել է Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
Մանրամասները` Auroranews-ի հարցազրույցում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ Սուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն օ...