Էրոտիկ բնույթի, սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերի ու հաղորդումների վրա սահմանափակումներ կդրվեն
Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները ու սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24։00-ից 6։00-ը։ Այս մասին ԱԺ-ամբիոնից համապատասխան օրենքին հղում կատարելով՝ ասաց «Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը առաջարկեց նման բովանդակությամբ հաղորդումները հեռարձակել ոչ թե կոնկրետ ժամերի, այլ գնալ դրանք կոդավորելու ճանապարհով։
Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց․ «Ես չգիտեմ, թե դա տեխնիկապես որքանով է հնարավոր, բայց կաբելային հեռարձակման ցանցում կան որոշակի հեռուստաալիքներ, որտեղ Ձեր նշած տեխնիկան է կիրառվում։ Հիմա խոսքը գնում է տեսալսողական հաղորդումների, սերիալների մասին, որոնց չափորոշիչները պետք է ՀՌՀ-ն էլ սահմանի ու ըստ այդ չափորոշիչների աշխատի արտադրող ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք եթերը մաքրել այդ արատավոր երևույթներից։ Հանձնաժողովի նիստում առաջարկներ են հնչել, որ այդ հաղորդումների վրա լինի տարբերանշան, որ ծնողը ևս կարողանա վերահսկել։ Մեծ հաշվով , եթե ծնողական վերահսկողություն չլինի, ինչ օրենք էլ գրենք, մեկ է անչափահասներին չենք կարող հետ պահել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Տասնյակ տներ են վնասվել Էրեբունի համայնքում պայթյունի հետևանքով. փոխքաղաքապետ
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում փետրվարի 5–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնաս է կրել 34 տ...
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել՝ մինչև 260 դրամ․ ավագանու անդամ
Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» խմբակցու...
Տրանսպորտի թանկացման նախագիծը դուրս է բերվել Ավագանու նիստի օրակարգից
Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգից: Այս մասին...