Ֆերմերները փակել են Նիդեռլանդների և Բելգիայի սահմանային մայրուղին
Հոլանդացի և բելգիացի ֆերմերները տրակտորներով փակել են մայրուղին Բելգիայի հետ սահմանին գտնվող հոլանդական Լիմբուրգ նահանգի Էյսդեն անցակետում:
Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ ավելի քան 100 տրակտորներ, ինչպես նաև գյուղատնտեսական մեքենաներ մասնակցում են Հոլանդիայից և Բելգիայից եկած ֆերմերների համատեղ կազմակերպած ինքնաբուխ բողոքի ակցիային։
Որպես կանխարգելիչ միջոց՝ Էյսդեն սահմանային անցակետի մոտակայքում գտնվող ավտոճանապարհը փակվել է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղություններով:
Այդ կերպ ֆերմերները ցանկանում են ուշադրություն հրավիրել ավելի ու ավելի խիստ միջոցների և կանոնակարգերի վրա, որոնք իրենց նկատմամբ կիրառվում են ԵՄ-ի և ազգային կառավարությունների կողմից:
Վերջին օրերին ԵՄ երկրներում աճում են ֆերմերների բողոքի ցույցերը՝ պահանջելով փոխել համաեվրոպական գյուղատնտեսական քաղաքականությունը, վերացնել դրանց բազմաթիվ սահմանափակումները, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել էժան ապրանքների անվերահսկելի ներմուծումը։
Արհմիությունների տարբեր ասոցիացիաներ պնդում են, որ ԵՄ-ում ֆերմերների աշխատանքը գործնականում դադարել է շահութաբեր լինել Եվրոպական հանձնաժողովի և կառույցի անդամ երկրների քաղաքականության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կրճատել է բնական և հեղուկ գազի, ինչպես նաև նավթի և նավթամթերքի ներմուծումը
2023 թվականին Հայաստան է ներմուծվել ավելի քան 498,2 մլն դոլար արժողությամբ 516 503 տոննա նավթ և նավթամթերք (բենզին, մազո...
Իրանում սկսվել է նոր ատոմակայանի շինարարությունը
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում սկսվել է 20 հազար մեգավատ հզորությամբ նոր ատոմակայանի շինարարությունը, հայտնու...
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարի կունենա 20 հա տարածքով տնկարան
Տնկարանային տնտեսության ընդլայնում, ժամանակակից սարքավորումների և համակարգերի ներդնում։Երևանի քաղաքապետարանի ենթակայությ...
Ռուսաստանը դարձել է նավթի խոշորագույն մատակարարը դեպի Չինաստան
Ռուսաստանը դարձել է Չինաստանի հում նավթի խոշորագույն մատակարարը 2023 թվականին։ Այս ցուցանիշով այն առաջ է անցել նախորդ առ...