43-ամյա կինը ահազանգում է՝ տարել են Ջրվեժ, ատրճանակը պահել վրան ու սեռական հարաբերություն ունեցել

Հունվարի 30-ին՝ Կոտայքի մարզում ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ջրվեժում գործող «Ռիչ» հյուրանոցային համալիրի մոտ 2 տղամարդ առևանգել են իրեն, իրենից հափշտակել իր մոտ եղած գումարը և ատրճանակով սպառնացել, գրում է Shamshyan-ը։

Տեղում կինը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում իրեն են մոտեցել իրեն անծանոթ 2 տղամարդ և պայմանավորվել, որ 30 հազար դրամի դիմաց գնան «Մոցարտ» հյուրանոցային համալիր, որտեղ Մոցարտի հնչյունների ներքո սեռական հարաբերություններ կունենան «ամենագժական ձևով»։

Ինքը համաձայնվել է և նստել է նրանց ավտոմեքենան, սակայն «Մոցարտ»-ի փոխարեն իրեն տարել են Ջրվեժ գյուղ, դաշտամիջյան հատվածում կայանել են ավտոմեքենան ու նրանցից մեկը իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ մյուս տղամարդը ավտոմեքենայի մեջ իր վրա ատրճանակ է ուղղել և սպառնալիքի տակ վերցրել իր մոտ եղած 48 հազար դրամը, այնուհետև իրեն իջեցրել են ավտոմեքենայից, թողել դաշտամիջյան հատվածում ու մեքենայով հեռացել։

Կասկածյալներից մեկին Կոտայքի մարզի գյուղերից մեկում ոստիկանները հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է նրա հանցակցին և հանցագործության գործիք ատրճանակն ու կնոջից գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանություն ահազանգած կինը «գիշերային թիթեռնիկ»-ներից է։

Քաղաքականություն