ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների դիրքերին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինվորականները նոր հարված են հասցրել Եմենում հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման դիրքերին։ Այս մասին հայտնում է տեղական Al Masirah հեռուստաալիքը։
«Ամերիկա-բրիտանական ագրեսիան ուղղված է Սաադա քաղաքի դեմ»,- ասվում է նյութում։
Բնակավայրը գտնվում է Եմենի հյուսիսարևմտյան մասում, որտեղ ապրում է մոտ 70 հազար մարդ։
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինուժը հարվածներ է հասցրել Եմենում «Անսար Ալլահ» շարժման մի քանի թիրախներին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներն անօրինություն է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր ժամկետայինից` հիմնական ծառայության. զորահավաքի նոր օրենքը` Ուկրաինայում
Գերագույն ռադա է ներկայացվել մոբիլիզացիայի մասին օրենքի նոր նախագիծ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս օրեն...
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորն...
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը ստեղծել է զորքերի քողարկման նոր տեխնոլոգիա. Fox News
Ռուսաստանը մշակել և տարածել է իր զորքերի համար քողարկման նոր տեխնոլոգիա, որը շատերն անվանել են «անտեսանելի թիկնոց»: Այս...