Փարաքար-Երևան տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացել է. մարզպետարանից պարզաբանում են
Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներն Auroranews-ին ահազանգում են՝ համայնքը սպասարկող 205 համարի երթուղու սակագինը թանկացրել է՝ 200 դրամից դառնալով 250 դրամ։
Նշենք, որ 205 համարի երթուղին Նորակերտից Երևան է գալիս՝ անցնելով մի քանի համայնքներով, այդ թվում նաև Փարաքարով։ Երթուղին սպասարկում է «Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ («Էջմիածին ԲՈՒԱՏ») կազմակերպությունը։
Արմավիրի մարզպետարանից Auroranews-ին հայտնեցին, որ ընկերությունն ի սկզբանե մրցույթը հաղթել է 250 դրամով։
«Ուղղակի բնակիչների դրության մեջ են մտել, 200 դրամ էին գանձում, սակայն ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, ուղղակի զգուշացրել են, որ 250 են դարձնելու։ Համայնքն այդտեղ որևէ լիազորություն չունի»,-ասաց նա։

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա․ փոփոխություններ օրենսգրքում
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ըն...
Արավուսից ոչխար գողացող ադրբեջանցիները 5-ն են եղել, մեկը՝ զինված. մանրամասներ
Արավուսի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ադրբեջանցիները գողացել են իրեն պատկանող ոչխար...
Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակչի ոչխարները
Այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Ար...