Լեռնային շրջաններում ձյուն ու բուք կլինի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևելյան է, 3-6մ/վ արագությամբ, հունվարի 22-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 22–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ջերմուկի ձմեռը». Գագիկ Սուրենյան
«Ջերմուկի ձմեռը»,- ֆեյսբուքյան իր էջում նաման գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին...
Սպասվում է ձյուն, բուք. եղանակը ՀՀ-ում
Հանրապետության տարածքում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվո...