Որևէ կերպ չի հերքվել Ազատ գյուղում կատարվածում հիմնական դերակատարի կապը Ադրբեջանի հետ. փաստաբան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում զինվորների մահվան գործով մեկ տարի անց էլ հնարավոր ամեն ինչ արվում է հանցագործությունը չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու,պաշտոնական վարկածը բյուրեղացնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց զոհվածների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով իրավասու մարմինների կողմից արվեց հնարավոր ամեն բան` գործը ծածկադմփոց անելու համար, իրականացվեց ամեն ինչ, որ սույն գործի բացահայտվելու ուղղությամբ որևէ իրական քայլ չկատարվի»,–ասաց Նորիկյանը։
Նա նշեց, որ այս քրգործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի, որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածի շրջանակներում հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։
«Այլ քրգործերով համապատասխան հատուկ ծառայություններն իրականացնում են այնպիսի աշխատանք, որով հերքում կամ հաստատում են դերակատարի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Հետևաբար` ինձ համար տարօրինակ է, որ այս գործով չի իրականցվել այդպիսի գործընթաց»,–ասաց նա։
Որևէ կերպ չի հերքվել Ազատ գյուղում կատարվածում հիմնական դերակատարի կապը Ադրբեջանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերութ...
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...
Ադրբեջшնցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարներին վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հ...
Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:0...