Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը։
«Հունվարի 20-ից հետո չի թույլատրվելու։ Արգելքի խստացման ժամանակահատվածը պայմանավորված է սիգի ինտենսիվ ձվադրման ժամանակահատվածով և առավել խիստ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու պահանջով։ Բայց այնպես չէ, որ հունվարի 20-ից հետո արդեն թույլատրվում է իրականացնել սիգի որս։ Սիգի որսը կառավարության որոշման նախագծով նախատեսվու է սկսել մարտի 1-ից»,– պարզաբանել է պաշտոնյան` հավելելով, որ համապատասխան որոշման նախագիծը կառավարությունում արդեն շրջանառում է։
Դրանով նախատեսում է սիգի արդյունագործական որսը այս տարի թույլատրել մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Որսի համար թույլատրելի քանակը նախատեսված է 255 տոննա` նախորդ տարվա 300–ի փոխարեն։ Որսաքանակի նվազեցման պատճառը Սևանում սիգի պոպուլյացիայի կրճատումն է։
«ԳԱԱ–ի ուսումնասիրությունների համաձայն` սիգի չափաքանակը Սևանա լճում վերջին տարիներին դրական դինամիկայով էր գնում։ Բայց այս տարի, ցավոք սրտի, որոշակի անկում կա։ Այդ պատճառով նախատեսվում է գոնե որսաշրջանի առաջին փուլում ավելի քիչ քանակությամբ քվոտա սահմանել»,– հայտնեց Բալոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերութ...
Ադրբեջшնցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարներին վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հ...
Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:0...
Ճամփեզրյա առևտուր անողներին պետք է մոտենալ, ասել՝ դուք պետք է դնեք ՀԴՄ. Փաշինյան
Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպ...