Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնից հայտնեցին, որ խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է։ Վնասվել է երկիր մտնող օպտիկամանրաթելային մալուխը։
«Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում»,- նշել է մասնագետը։
Մասնավորապես, բավականին դանդաղել է օտարերկրյա կայքերից օգտվելը։
Քանի որ խնդիրը երկրի ներսում չէ, այլ դրսում, ըստ էության՝ տարածաշրջանային, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե այն երբ կկարգավորվի։
«Ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում խնդիրն արդեն կվերացվի»,- հայտնել են տեխնիկական բաժնից։
Նշենք, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ ինտերնետային կապի ընդհանուր խափանումներ են դիտվում։ Նախորդ տարվա հունվարին Հայաստանում գրանցվեց ինտերնետ կապի հերթական լուրջ խափանումը, երբ նույնիսկ բանկային քարտով վճարում հնարավոր չէր իրականացնել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փինաչու գործ է արած, տգեղ է». Ավինյան
Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման ոչ հարմար վայրերում գտնվող 17 բնաբաժակ արդեն փակված է, ներկայումս գույքագրվում են նոր բ...
Սիգի որսը կշարունակի մնալ արգելված. մարտի 1-ից շուտ ձկնորսներին թույլ չի տրվի մտնել Սևան
Սիգի արդյունագործական որսը Սևանում կթույլատրվի ոչ թե հունվարի 20-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ մարտի 1-ից։ ...
Ադրբեջшնցիներն Արավուսի սահմանից գողացած ոչխարներին վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս մասին Tert.am-ին հ...
ԿԳՄՍՆ առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաս...