Համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք. Լավրով
Արևմուտքի երկրները չեն ցանկանում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը խանգարում է հակամարտության կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս երթուղիների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին առանց հրավերի ներթափանցել գործընթացի մեջ, և նրանք խաղացել են փչացնողի դեր»,- ամփոփիչ ասուլիսում նշեց նախարարը։
Լավրովը հավելել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ կայանան այն պայմանավորվածությունները, որոնք «Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել են Երևանի և Բաքվի միջև»:
«Ցավալի է, որ արևմտյան եսասիրական նկրտումների շահերը, դրանք խանգարում են և Հայաստանի, և Ադրբեջանի արմատական շահերի իրագործմանը», - եզրափակել Է ՌԴ ԱԳ նախարարը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Բաքուն պատրաստ է պայմանագիր կնքել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում։
«Այն, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որպեսզի միայն իրենց տարածքում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել ռուսական տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությանը վերջ տալու և բոլոր հարցերի կարգավորման համար փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, նույնպես փաստ է։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, թեև համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք»,-հայտարարել Է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Տարոն Չախոյանը` Մեղրին «դատարկելու» վերաբերյալ լուրերի մասին
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այս մասին հա...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...