Տարոն Չախոյանը` Մեղրին «դատարկելու» վերաբերյալ լուրերի մասին
Մեղրին «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող լուրերը կեղծ են, անհիմն և իրականության հետ աղերս չունեն։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր Ֆեյսբուքի էջում:
«Իշխանությանը վարկաբեկելու նպատակով որոշ շրջանակների կողմից չարամտորեն կեղծ լուրեր են տարածվում, թե Մեղրիում պետական կառույցները փակվում են, իբրև իշխանությունը պատրաստվում է Մեղրին հանձնել։
Շրջանառվող կեղծ լուրերի ֆոնին նշեմ՝
Մեղրիում կառուցվում է նոր մաքսակետ 21 մլն եվրո վարկային և դրամաշնորհային միջոցներով ։
Մեղրիում կառուցվելու է ոստիկանության ստորաբաժանման տիպային շենք, որը օրինակելի է լինելու մյուս ստորաբաժանումների համար։
Մեղրիում պետական միջոցներով այս տարի կսկսվի նոր դիահերձարանի կառուցման շինարարությունը։
ՀԳ․ Իշխանությունը միայն մեկ բան կարող է հանձնել, Մեղրին «դատարկելու» մասին կեղծ լուրերը տարածողներին հանրության դատին կարող է հանձնել»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հ...
ԱԳՆ-ն` հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպման մասին
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսվ...
Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար:...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայման...