Քաղաքականություն Կարևոր

ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից. Կոսաչև

Edita 1 րոպե 183 դիտում
ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից. Կոսաչև

ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում։ Այդ մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչևը։


«Հայաստանի հետ հարաբերություններն ակնհայտ բացասական դինամիկա ունեն։ Ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով։ ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից․․․ Ինձ թվում է` դա, այնուամենայնիվ, ժամանակավոր սյուժե է մեր հարևանների կյանքում, որովհետև Հայաստանին առանց Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների, մեղմ ասած, շատ դժվար կլինի»,– ասել է նա։


Նրա խոսքով` Հայաստանի այն հույսերը, որ նոր` արևմտյան ընկերներն իրեն կպահեն, շատ պատրանքային են թվում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250