ՀՀ ԱԳՆ-ն՝ հակառուսական քայլերի դիմաց Գերմանիայից ֆինանսական աջակցություն ստանալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական մի շարք քայլերի համար։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳՆ-ն՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյո՞ք ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերման ու մի շարք այլ «հակառուսական քայլերի» դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկել Երևանին ու արդյո՞ք ՀՀ օրակարգում կա ՌԴ ռազմակայանի դուրսբերման հարցը։
Լրատվամիջոցը խնդրել էր մեկնաբանել նաև Հայաստանի՝ հակառուսական քաղաքականության մեջ ներքաշվելու վեաբերյալ տարածվող լուրերը։
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը՝ ելնելով իր պետական շահերից։
«ՀՀ-ն կառուցում է իր արտաքին քաղաքականությունը՝ ելնելով իր պետական շահերից և նպատակ ունենալով պաշտպանելու ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»,- նշել են ԱԳՆ-ից։
«Հավելյալ՝ անհարկի հարցերի մեկնաբանումն ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում», - ընդգծել են գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան
Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողով...
ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ց...
ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ ղեկավարներին
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Հայաստանի վարչապետ Նիկ...
ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից. Կոսաչև
ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում։ Այդ մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ Դաշնութ...