ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Եմենին հասցրած հարվածներից

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենի հուսիթներին, որոնք, օգտվելով Իրանի աջակցությունից, վերջին ժամանակներս սկսել են հարձակվել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: Այս մասին է գրում BBC-ին:


Ինչպես հաղորդում է մերձավորարեւելյան մամուլը, հարվածները հասցվել են, մասնավորապես, Հոդեյդա նավահանգստային քաղաքի  Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի թիրախներին:


Միջազգային պարբերականները, հղում անելով ամերիկյան և Բրիտանական աղբյուրներին, գրում են, որ թիրախում են հուսիթների ռազմաբազաները և զենքի պահեստները, մասնավորապես ՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը:


ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին հունվարի լույս 12-ի գիշերը: 


Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հուսիթների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։


Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հուսիթները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:


Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։


Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:


Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հուսիթների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:


Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։ Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:


Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։


Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հուսիթների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։


CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հուսիթների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիթների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիթների մի շարք ռազմական օբյեկտները։


ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։


Մեծ Բրիտանիայի վարչապետը հուսիթներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:


Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հուսիթներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:


Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:


Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:


ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հուսիներին դեռ չեն պատասխանել։


Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։


Համացանցում հրապարակվում են կադրեր: