ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարվածներ` ավելի քան 60 թիրախի. ԱՄՆ-ն` Եմենում կատարվողի մասին
ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում: Այս մասին հայտնում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնում են:
Հաղորդվում է, որ օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։
«Մերձավոր Արևելքում մենք հավատարիմ ենք մեր կարևոր գործընկերներին՝ օգնելու նրանց պաշտպանվել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներից, այդ թվում՝ հութի գրոհայիններից և սպառնալիքներից։ Նրանք սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար», - ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկևիչը:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինըն էլ հոսպիտալից հրամայել է Եմենում հուսիթներին հարվածներ հասցնել ՝ օգտագործելով կապի պաշտպանված միջոցներ։ Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Օսթինը վերահսկում էր գործողությունը, չնայած այն հանգամանքին, որ գտնվում էր հիվանդանոցում:
«Այսօրվա հարվածները թիրախավորել են հուսիթների անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ և թեւավոր հրթիռների, ափամերձ ռադարների և օդադեսանտային հսկողության հնարավորությունների հետ կապված վայրերը», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Եմենին հասցրած հարվածներից
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենի հուսիթներին, որոնք, օգտվելով Իրանի աջակցությունից, վերջին ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնն ու Վաշինգտոնը թանկ գին կվճարեն. Եմենի հուսիթները` գործողությունների մասին
Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել Եմենի վրա զանգվածային հարձակումների համար։ Այս մասին հայտարար...
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Հիամի սահմանային բարձունքներին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Մարվահին քաղաքի շրջանում լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման բջջի եւ Լիբանանի...