ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնն ու Վաշինգտոնը թանկ գին կվճարեն. Եմենի հուսիթները` գործողությունների մասին
Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել Եմենի վրա զանգվածային հարձակումների համար։ Այս մասին հայտարարել է Եմենի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հուսեյն ալ Ազին։
«Մեր երկիրը ենթարկվել է ամերիկյան նավերի, սուզանավերի և կործանիչների զանգվածային ռազմական ագրեսիայի։ Անկասկած, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել»,- նրա խոսքերն է մեջբերում լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցների` Եմենի հուսիթները հայտարում են, որ Կարմիր և Արաբական ծովերը փակ կմնան Իսրայելի հետ կապված նավերի համար մինչև «Գազայի պատերազմն ավարտվի»:
Հուսիթների ղեկավարությունից հայտնել են նաև, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենի դեմ չմտածված գործողություններով փորձում են շեղել ուշադրությունը Գազայի հատվածում ցեղասպանությունից:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հուսիթների ուղղությամբ: Համացանցում անդադար նոր կադրեր են հրապարակվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Եմենին հասցրած հարվածներից
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենի հուսիթներին, որոնք, օգտվելով Իրանի աջակցությունից, վերջին ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարվածներ` ավելի քան 60 թիրախի. ԱՄՆ-ն` Եմենում կատարվողի մասին
ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախներ...
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Հիամի սահմանային բարձունքներին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Մարվահին քաղաքի շրջանում լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման բջջի եւ Լիբանանի...