Ինչու են դեղերը Հայաստանում թանկ․ մեկնաբանել է Ավանեսյանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում դեղերի թանկությանը։
Նրա խոսքով՝ երկրում դեղերի նկատմամբ գործում է ԱԱՀ, որն ավելի բարձր է, քան Վրաստանում։
«Հայաստանը փոքր շուկա է, և դեղորայքային կազմակերպությունների՝ տվյալ շուկայում լինելու գնային քաղաքականությունը տարբերվում է մեծ շուկաներից։ Կան մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը կազդի դեղերի գների վրա, և շատ ավելի մատչելի, մրցակցային գներով ձեռք կբերվեն դրանք, որի արդյունքում պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում դեղերի գրանցման արժեքները վերանայվել են երեք տարի առաջ ու նվազեցվել։
«Կարծում եմ՝ որևէ փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում»,- նշեց Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն․ «Հետք»
Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շ...
Ինչ էր կառուցոմ Բաքուն Արցախում․ New Lines Magazine-ի հետաքննությունը
Լրագրողներ և հետազոտողներ Սիմոն Մաղաքյանը, Արտյոմ Տոնոյանը, Սիրանուշ Սարգսյանն ու Լորի Բերբերյանը New Lines Magazine-ում...
Փետրվարի 1–ից առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները կտուգանվեն
ՊԵԿ–ը փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտար...