Փետրվարի 1–ից առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները կտուգանվեն
ՊԵԿ–ը փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտարարություն վարձակալական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ այլընտրանքային հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ–ինչ պատճառներով չեն կարող վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը։
«Մանավանդ դա կիրառելի է այն դեպքերում, երբ օրավարձով կամ ժամավճարով է վարձակալությունը։ Պարզ է` երկու–երեք օրը մեկ չեն կարող գալ կադաստր, գրանցում անել»,–հավելեց Բադասյանը։
Նրանց այդ առաջարկին արձագանքել է արդեն 5000 քաղաքացի։ ՊԵԿ–ը մինչև փետրվարի 1–ը կսպասի, մինչև կարձագանքեն այլ սեփականատերեր ևս, այնուհետև սկսի իր ստուգումները։
«Մինչև փետրվարի մեկը հավաքելու ենք բոլոր հայտարարությունները։ Ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք որոշ այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունը` որտեղ, ինչ տարածք է վարձով տրվում, և փետրվարից փուլ–փուլ կսկսենք վարչարարությունը` կենտրոնանալով նորակառույց շենքերում տրվող բնակարանների վարձակալության վրա»,–մանրամասնեց նա։
ՊԵԿ նախագահը կոչ արեց քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություններ, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից և մեծ տուգանքներից։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն․ «Հետք»
Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շ...
Կարմիր գծերում կայանելու վարձավճարից ազատվելու են բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները․ մանրամասներ
Հունվարի 1-ից Երեւան քաղաքում բարձրացել է ավտոկայանատեղերի համար նախատեսված վճարները: Նախորդ՝ տարեկան 12 000 դրամի փոխար...
Որ դեպքում առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելիս քաղաքացին կտուգանվի ոչ թե 100 հազար, այլ 25 հազար դրամով. նախագիծ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համա...