Ժամանց

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Չինացին աղքատ է ձևացել և միայն 20 տարի անց որդուն խոստովանել, որ միլիոնատեր է

Edita 1 րոպե 916 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Չինացին աղքատ է ձևացել և միայն 20 տարի անց որդուն խոստովանել, որ միլիոնատեր է

Չինաստանում հայրը 20 տարի շարունակ աղքատ է ձևացել և որդուն չի ասել, որ իրականում միլիոնատեր է։ Այս մասին հյտնում է World of Buzz-ը։


Ինչպես պատմել է միլիոնատիրոջ որդին՝ հայրը միշտ ասել է, որ պարտքեր ունի։ Չինացին ճշմարտությունն իմացել է միայն համալսարանն ավարտելուց հետո, երբ ստանալով դիպլոմ՝ ցանկացել է աշխատանք գտնել, որպեսզի օգնի ընտանիքին մարել պարտքերը։ Եվ միայն այդ պահին է հայրը նրան ասել, որ ինքն իրականում սեփական ընկերություն ունի։


«Հայրս ինձ առաջարկեց շարունակել իր գործը»,- ասել է երիտասարդը:


Պարզվել է, որ ընտանիքն ունի մեծ առանձնատուն և ութ շքեղ ավտոմեքենա: Սակայն քսան տարի նրանք ապրել են գյուղում մի փոքր տանը:


Այնուամենայնիվ, չինացին ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ նա աշխատում է իր հոր ընկերությունում, նրա աշխատավարձը «այնքան էլ բարձր չէ», և նա աշխատանքի է գնում իր էլեկտրական մոտոցիկլետով, այլ ոչ թե լիմուզինով:






Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250