Chess–ը ռուս գրոսմայստերին հեռացրել է շախմատի մրցաշարերից և արգելափակել Ուկրաինայում ռազմական գոտի այցերի պատճառով
Շախմատի խաղերի Chess հարթակը արգելել է ռուս շախմատիստ Դենիս Խիսմատուլինին մասնակցել հարթակում անցկացվող մրցաշարերին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի մեկնելու պատճառով։ Այս մասին գրում է Meduza–ն: Նշվում է, որ արգելափակման մասին տեղեկացրել է ինքը՝ շախմատիստը:
Անցյալ տարեվերջին լեհ խաղացող Յան-Քշիշտոֆ Դուդան Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության առաջին շրջանի մեկնարկից առաջ հրաժարվել էր սեղմել ռուս գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինի ձեռքը։ Խաղն ավարտվել էր ոչ-ոքի: Երկրորդ տուրից առաջ Դուդան, այնուամենայնիվ, համաձայնել էր ձեռք սեղմել Ռուսաստանի Դաշնությունից իր մրցակցի հետ։ Ըստ Խիսմատուլինի՝ Chess–ի ադմինիստրացիան հետաքրքրվել է իր կենսագրությամբ և պարզել, որ նա «մարդասիրական առաքելություններով» բազմիցս այցելել է Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի։
Հարթակը ռուսաստանցուն հեռացրել է մրցանակային մրցաշարերից և արգելել «ցանկացած սոցիալական գործունեություն կայքում»:
Chess.com-ը աշխարհի խոշորագույն շախմատային հարթակն է: Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո պորտալը դատապարտել է ռուսական ագրեսիան։ 2022 թվականի ապրիլից այն արգելափակված է Ռուսաստանում։
Դենիս Խիսմատուլինը 2005 թվականին նվաճել է Ռուսաստանի գավաթը, իսկ 2006 թվականին հաղթել Վորոնեժի Master-open մրցաշարում։ 2009 թվականին Խիսմատուլինը բրոնզ է նվաճել Ռուսաստանի առաջնության Բարձրագույն լիգայում, իսկ 2010 թվականին՝ արծաթ։
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին բաց կթողնի ՖԻՖԱ-ի արարողությունը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պարտվելուց հետո
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի մեկնել 2023-ի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը՝ ՖԻՖԱ-ի վար...
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35- ամյակը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլինա Ավանեսյանը պարտության է մատնել աշխարհի 8-րդ ռակետ Միրիա Սակկարիին
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (WTA 74) 6-4, 6-4 հաշվով սենսացիոն պարտության է մատնել աշխարհի 8-րդ ռակետ Միրիա Սակկարիին...
Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղ...