ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում Արցախի գրավումից հետո կրոնական խնդիրների պատճառով
ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում՝ կրոնական ազատության հետ կապված խնդիրների պատճառով։ Դրա համար հիմք է դարձել Բաքվի մասնակցությունը կամ հանդուրժողականությունը կրոնի ազատության հարցում թույլ տրված լուրջ խախտումներին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, հայտնում է France 24-ը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ ասել է, որ բացի Ադրբեջանից, այս ցուցակում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորը և Վիետնամը»,- նշում է ֆրանսիական գործակալությունը։
Վաշինգտոնի այս պաշտոնական որոշումը հետևեց այն մտահոգություններին, որոնք արտահայտվել էին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման հետ:
Հանձնաժողովը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում կրոնական գործունեության կանոնների վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, կրոնական կազմակերպությունների գրանցման, ինչպես նաև դրանց գրականության պաշտոնական հաստատման պահանջի մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
ԱՄՆ Կոնգրեսում Ջո Բայդենի դեմ իմպիչմենթի գործընթաց կսկսվի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ 2024 թվականին երկիրը հետևելու է...