Քաղաքականություն Կարևոր

Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան

Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին փոխանցել են ցավակցական հեռագրեր Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ…

Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին փոխանցել են ցավակցական հեռագրեր Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։


«Եվ ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ ցանկացած ահաբեկչական գործողություն, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Նման դեպքերը ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարը որևէ վայրկյան չպետք է դադարի, և պետությունները պետք է շարունակեն միասնական ճակատով պայքարել դրա դեմ, որովհետև դա համամարդկային չարիք է»,– ասել  է նա:


Հայաստանում Իրանի դեսպանությունը ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ երկրի դեսպանատանը հունվարի 5-ին սգո մատյան է բացվելու։


Ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին Քերման քաղաքի գերեզմանատան մոտ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: 

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...

ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում Արցախի գրավումից հետո կրոնական խնդիրների պատճառով

ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում՝ կրոնական ազատության հետ կապված խնդիրների պատճ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250