ԱՄՆ Կոնգրեսում Ջո Բայդենի դեմ իմպիչմենթի գործընթաց կսկսվի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ 2024 թվականին երկիրը հետևելու է նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի գործընթացին։
«Կարծում եմ՝ ամերիկացիները կկարողանան այս տարի հետևել նախագահ Բայդենի իմպիչմենթի ընթացքին», - ասել է Գրինը Just the news-ին տված հարցազրույցում։
Հանրապետականների գլխավորած Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ քվեարկել էր Բայդենի և նրա ընտանիքի նկատմամբ պաշտոնական հետաքննություն սկսելու օգտին: Փաստորեն, մի քանի ամիս է, ինչ գործը քննարկվում է Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներում, որտեղ կոնգրեսականները հավաքում են կոռուպցիայի և իշխանության չարաշահման ապացույցներ:
Սպասվում է, որ հետաքննությունից հետո Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը կարող է նախաձեռնել գործող նախագահի իմպիչմենթը։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում Արցախի գրավումից հետո կրոնական խնդիրների պատճառով
ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում՝ կրոնական ազատության հետ կապված խնդիրների պատճ...