ԱՄՆ-ն առաջին անգամ նախատեսում է կիրառել մահապատժի մեթոդը, որը ՄԱԿ-ն անվանել է «անմարդկային»
ԱՄՆ-ն առաջին անգամ նախատեսում է մահապատիժ իրականացնել՝ օգտագործելով ազոտային գազ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Առաջին բանտարկյալը, որին մահապատժի են ենթարկել ազոտային գազով, կլինի 58-ամյա Քենեթ Սմիթը։ Նա դատապարտվել է 1988 թվականին կատարված պատվերով սպանության համար, գրում է Reuters-ը։ Մահապատիժը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 25-ին Ալաբամա նահանգի քրեակատարողական հիմնարկում։ Բանտարկյալի դեմքին կտեղադրվի գազի բալոնին ամրացված դիմակ։
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում ԱՄՆ իշխանություններին չօգտագործել ազոտային գազ, քանի որ մահապատժի այս մեթոդը բանտարկյալին կենթարկի «դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ նույնիսկ խոշտանգումների»: Հայտարարության մեջ ՄԱԿ-ի չորս հատուկ զեկուցողներ ասել են, որ մահապատիժների այս տեսակը հակասում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ միջազգային կոնվենցիային:
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչների մեջ կային արաբներ, հրեաներ․ մանրամասներ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումից
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․Քիչ առաջ ստացված տեղեկատվությա...
Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել
Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Աշխատանքի կեղծ հայտարարություններ են պտտվում
Հարգելի՛ քաղաքացիներ,Սոցիալական ցանցերում ակտիվորեն պտտվում են նշված լուսանկարների նման հայտարարություններ աշխատանքի վեր...
Ցուկերբերգը վաճառել է Meta-ի 1,28 միլիոն բաժնետոմս
Meta Platforms-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը 2023 թվականի վերջին երկու ամսում վաճառել է իր ընկերության մոտավորապ...