Ահաբեկիչների մեջ կային արաբներ, հրեաներ․ մանրամասներ՝ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումից
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն ոչ թե բերման են ենթարկվել, այլ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնազյանը։ Հին քաղաքի ոստիկանությունը կարող էր դեպքի վայր հասնել առավելագույնը 2֊3 րոպեի ընթացքում, բայց ահազանգից հետո հայտնվել է միայն 20 րոպե անց։ 30 ահաբեկչից ձերբակալել են միայն 5 հոգու։
Սրանց հետևում կանգնած է Ջորջ Վառվառ անունով մի արաբ, ով Դանի Ռոյթմանի գործընկերն է։ Ոստիկանությունը փողոցում դիմակավոր մարդկանց առանց դատ ու դատաստանի տեղում գնդակահարում է ու միայն հայերի վրա այս հարձակման ժամանակ է որ այս պռովոկատոռ ահաբեկիչները նույնիսկ չեն ձերբակալվում ու իրենց կողքը կանգնած ոստիկանին անտեսելով քարեր են նետում հայերի ուղղությամբ ու սա այն դեպքում որ տասնյակ հայեր այսօր Գազայի գոտում հատուկ ստորաբաժանումների կազմում պաշտպանում են Իսրայելի անդորրն, իսկ դեկտեմբերի 22֊ին հայկական արմատներ ունեցող ավագ սերժանտ Նիր֊Ռաֆայել Կանանյանն իր կյանքը զոհաբերեց։
Սա արդեն 2 նմանատիպ հարձակումն է մեր համայնքի վրա։ Դիմակավոր ու սևազգեստ այս ահաբեկիչների մեջ կային ինչպես արաբներ, այնպես էլ հրեաներ ու ներքին անվտանգության նախարար Բեն Գվիռն ու ներքին գործերի նախարար Մոշե Արբելն անկասկած շահագրգիռ կողմ են որպեսզի հայերին հայրենազրկեն, ինչպես արեցին Արցախում իրենց բարեկամ ազիկների հետ միասին, ովքեր այսօր իրենց թուրք եղբայրների հետ մեկտեղ պաղեստինցիների «իրավունքներն» են պաշտպանում։
Ի միջայլոց շուտով կհրապարակեմ մի վերլուծություն Իսրայելի քրիստոնյա բնակչության թվաքանակի մասին։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։
Նմանատիպ հոդվածներ
Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել
Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը: «Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերն...
Հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտ...
Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի տեսանյութը մայրն ուղարկել է բանտ. նոր մանրամասներ. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա քամին՝ Լոռու մարզում
Դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու...