Քաղաքականություն

Տիգրան Արզաքանցյանը պարզաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալությունը

Տիգրան Արզաքանցյանը պարզաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալությունը
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալման դեպքին: «Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում…

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում իր ձերբակալման դեպքին:


«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։ Ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով»,– գրել է քաղաքական գործիչը։



Նա նաև հավելել է որ ամեն ինչ կարգավորվել է, և ինքն այժմ իր ընտանիքի հետ միասին գտնվում է ԱՄԷ–ում: Իր խոսքով՝ իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են։


Նշենք, որ Արզաքանցյանը ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբեի 29-ին: Նրա ձեռքի պայուսակում անհայտ տիպի հրազենի 16 փամփուշտ էր հայտնաբերվել։ 

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250