ՆԳՆ-ն` Գյումրիում տեղի ունեցած փլուզման մասին. կա զոհ

Փլուզում Գյումրի քաղաքում․ կա զոհ: Այս մասին հաղորդագրություն են տարածել ՆԳՆ ՓԾ-ից: 

«Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարալին թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,-ասվում է հայտարարության մեջ:

Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակների տակ և տեղում մահացել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Քաղաքականություն

Պատահարներ