Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջո, 21-րդ դարն է, ամո՛թ է. Փաշինյան
Mariam Z.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էլեկտրոնային եղանակով ծանուցումների համակարգի ներդրմանը․
«Մենք այսպիսով կգեներացնենք էլեկտրոնային հասցեների բանկ։ Թվային ծանուցումներ կանենք, որ պարկերով մակուլատուրան այստեղից այնտեղ տանելու գործառույթը չլինի։ Ի վերջո, 21-րդ դարն է․ ամո՛թ է: Մենք միլիարդներ ենք ծախսում թուղթ պրինտ անելու և թուղթը մարդկանց հասցնելու կամ դռների արանքը մտցնելու համար, որը բացարձակ 21-րդ դարի գործառույթ չի»,- ասել է նա:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասել է, որ տարեկան 3 միլիարդ դրամ է բյուջեից ծախսվում պետական հաստատությունների ծանուցումների համար. «Ամենաշատ ծախսը դատարաններն են անում, ապա՝ ՃՈ-ն, մեկ միլիարդ դրամ էլ բաշխվում է բոլոր գերատեսչություններին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պնդումը, թե ՀՀ-ն քննադատում է ՌԴ-ին, չի համապատասխանում իրականությանը». Միրզոյան
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Փաշինյանը ջերմորեն ողջունել են միմյանց
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու խորհրդականներին ու օգնականներին». Երևանի քաղաքապետ
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին
Mariam Z.