ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պնդումը, թե ՀՀ-ն քննադատում է ՌԴ-ին, չի համապատասխանում իրականությանը». Միրզոյան
«Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միաժամանակ, ըստ նրա, եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին հայկական կողմը բարձրաձայնել է. «Այդ խնդիրները վերաբերում են առաջին հերթին ռուսական երկկողմ, և ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ունեցած ակնալիքներին, այդ ակնկալիքների արդարացմանը կամ չարդարացմանը»։
Ըստ նրա, եղել են խնդիրներ, եղել են ՀԱՊԿ-ից սպասելիքներ, որ չեն իրականացվել, և այդ մասին բարձրաձայնել են․
«Ես չեմ կարծում, որ երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ մասով նույնպիսի ակնկալիքների չկատարում լինի, ինչ ՀԱՊԿ պարագայում է եղել։ Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել մեր պարագայում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Փաշինյանը ջերմորեն ողջունել են միմյանց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմորեն ողջունել են միմյանց Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու խորհրդականներին ու օգնականներին». Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է խորհրդականների ու օգնականների թվաքանակի վերաբերյալ ընդդիմադիրների բարձրաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին
Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1...
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...