ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին
Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային եւ վարկային հարցերի, եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ՝ դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Օրինակ, եթե պարոն Երիցյանի հանձնախումբը ինչ-որ հրաշքով լուծարվի, նախարարությունն ի վիճկի՞ է առաջնորդությունը վերցնի իր ձեռքը, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, որ նախարարությունը պետք է առաջնորդի նմանատիպ պրոցեսները, որի համար լիազորված է: Հիմա չկա պարոն Երիցյանը, դուք, նախարարությունն իր ներուժով, ֆինանսական հատկացումներով, կադրերով ի վիճակի՞ է վերցնել իր ձեռքը եւ ասել՝ 2024-ին այս չարած ծրագրերի կամ կիսատ արած գործերն ի կատար կածենք»,-ասաց նա:
Ի պատասխան Ռոբերտ Խաչատրյանն ասաց. «Ոչ պարոն Երիցյանն է անձամբ մենակ անում թվայնացումը, ոչ էլ նախարարը: Դրա համար պարոն Երիցյանի համակարգմամբ գործում է խումբ, կադրեր: Այո, մենք ունենք մեր տեսակետը, մեր պատկերացումը՝ ինչպես կարելի է թվայնացումը իրականացնել եւ կարող ենք անել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չզիջեցինք Ղարաբաղը, Հայաստանը դա արեց իր նախաձեռնությամբ. Պուտին
ՌԴ նախագահի խոսքով, ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև աճում են ինտեգրացիոն գործընթացները՝ կառուցված բոլոր մասնակիցների կամավորությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են». մարզպետ
Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա հարցի լուծում չէ. վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են վերանայ...
«Լեգիտիմ մտահոգություն է ՌԴ հարթակը». Խանդանյան
Լեգիտիմ մտահոգություն կա ՌԴ հարթակի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի երաշխավոր կո...