Առաջարկվում է տուգանքների մասով քաղաքացիներին զրկել վարչական դատարան դիմելու իրավունքից. ՆԳՆ նախարար
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը: Ի թիվս այլ փոփոխությունների, նախարարը նշեց.
«ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց, գանգատարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար՝ սահմանված է ևս մեկ կարգավորում. հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն ու դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայում քննվում են վարչական դատարանի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով, նախագծերի ընդունումից հետո, այլևս քննվելու են ոստիկանության կողմից»:
Նմանատիպ հոդվածներ
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...
Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել. նոր հավելված
Քաղաքապետարանում ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» համակարգը։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջար...
Կստեղծվի քրեական ոստիկանություն. ինչ փոփոխություններ են սպասվում
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը` նախարարի գլխավորությամբ` լրատվամիջոցների հետ համագործակցելու նոր ձևաչափին և դրա հետ կ...
«Ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ»․ ՇՄ փոխնախարար
Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունե...