Կստեղծվի քրեական ոստիկանություն. ինչ փոփոխություններ են սպասվում
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը` նախարարի գլխավորությամբ` լրատվամիջոցների հետ համագործակցելու նոր ձևաչափին և դրա հետ կապված բարեփոխումներին ընդառաջ հանդիպում էր կազմակերպել: Հանդիպմանը ներկա է եղել նաև Auroranews-ի թղթակիցը:
Հանդիպմանը նշվել է` ուզում են այնպես անել, որ ժողովրդի կողմից ամենավստահելի թիվ մեկ պետական գերատեսչությունը լինեն:
Auroranews-ի թղթակցի այն հարցին` կգա՞ ժամանակ, որ կօգտվենք, ոչ միայն Շամշյանի նյութերից, այլ նաև ՆԳՆ ոստիկանության, նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ կանենք դրա համար», -այնուհետև կատակել է` «Շամշյանի գաղտնիքը ես էլ եմ ուզում իմանալ»:
Հանդիպմանը նշվել է, որ ներքին զորքերը կունենան Գվարդիա, կստեղծվի քրեական ոստիկանություն: Ոստիկանության բոլոր բաժինները կանցնեն ատեստավորում: Ատեստավորման արդյունքների հիման վրա աշխատավարձերը կվերանայվեն:
Նշվել է նաև, որ բոլոր դպրոցներում տեսախցիկներ կտեղադրվեն:
Նմանատիպ հոդվածներ
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Մասնավորապես, առա...
Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել. նոր հավելված
Քաղաքապետարանում ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» համակարգը։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներ...
«Ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ»․ ՇՄ փոխնախարար
Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունե...
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...