ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուլի զբոսայգում հայտնաբերվել է օսկարակիր «Պարազիտները» ֆիլմի աստղի դին․ մանրամասներ

Օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի աստղ Լի Սոն Գյունին մահացած են գտել Սեուլի այգում: Նա 48 տարեկան էր։ 


Նշվում է, որ ավելի վաղ ոստիկանություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ դերասանը հեռացել է տնից: Ավելի ուշ իրավապահները Սեուլի զբոսայգու մոտ հայտնաբերել են տղամարդու ավտոմեքենան։ Գործակալության տվյալներով՝ Լի Սոն Գյունը գտնվել է մեքենայի ներսում և անգիտակից վիճակում է եղել։


Հաղորդվում է, որ դերասանը մահվանից առաջ գրություն է թողել, որի բովանդակությունը չի հրապարակվում։


Yonhap-ը հայտնում է, որ Լիի կինը ոստիկանություն է հայտնել, որ դերասանը հեռացել է տնից և որ ինքը գտել է ինքնասպանությունից առաջ գրված երկտող:


Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լին հետաքննվում էր թմրանյութեր օգտագործելու մեղադրանքով:Yonhap-ը հայտնում է, որ Լին երեք անգամ հարցաքննվել է ոստիկանությունում, այդ թվում՝ շաբաթավերջին 19 ժամ՝ մարիխուանա և հոգեակտիվ նյութեր օգտագործելու համար: Հաղորդվում է, որ Լին այս տարվա սկզբից մի քանի անգամ այցելել է Սեուլի Գանգնամ թաղամաս, ներառյալ անցած շաբաթ օրը, որտեղ նա, իբր, թմրանյութեր է ընդունել:


Դերասանը միջազգային ճանաչում է ստացել «Մակաբույծներ» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Լի Սոն Գյունը կատարել է Պակի ՝ տան սեփականատիրոջ դերը, այն տան, որտեղ տեղավորվել էին Կիմի ընտանիքի անդամները։


Հիշեցնենք, որ «Մակաբույծները» ֆիլմն էկրան է բարձրացել 2019 թվականին և արժանացել չորս «Օսկար» մրցանակի։ Այն դարձել է առաջին հարավկորեական ֆիլմը, որին հաջողվել է մրցանակ ստանալ, և առաջին ոչ անգլերեն ֆիլմը, որը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Մակաբույծները» դարձել է նաև «Ոսկե արմավենու ճյուղ» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր:

Քաղաքականություն

Պատահարներ