Սկանդալային երեկույթի լուսանկարները հասել են Պուտինին․ Baza
Իվլեևայի «գրեթե մերկ» երեկույթին մասնակցող արտիստների համար խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ զինվորականները և անձամբ Պուտինը ուշադրություն են հրավիրել նրա վրա, պնդում է Baza-ն։
Նաստյա Իվլեևայի սկանդալային երեկույթի լուսանկարներն ու տեսանյութերը հասել են Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող զինվորականների պարգևատրումից որոշ ժամանակ անց։ Դեկտեմբերի 19-ին Պուտինը նրանց հանձնել է Ռուսաստանի հերոսի ոսկե աստղի մեդալները, իսկ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Մութաբորում անցկացվել է Իվլեևայի մասնավոր միջոցառումը։
Հայտնի չէ, թե որ զինվորականներին կարող էին զայրացնել երեկույթի կադրերը, բայց Պուտինին, «կարող է դա այնքան էլ դուր չգալ», գրում է Telegram ալիքը։ Եվ դրանից հետո էր, որ Իվլեևայի միջոցառմանը նկատված ռուս աստղերից ներողությունների մարաթոն սկսվեց:
Այժմ «գրեթե մերկ» երեկույթի հյուրերին «մեծ խնդիրներ» են սպասում, պնդում է Baza-ն։ Telegram ալիքը նշում է, որ Ֆիլիպ Կիրկորովն առաջիններից մեկն էր, որը իմացավ, որ Պուտինը տեսել է լուսանկարներ և տեսանյութեր իրադարձությունից, և դրանից հետո համացանցում հայտնվեց Դմիտրի Պեսկովին ուղղված իր արդարացումների տեսանյութը։
Նմանատիպ հոդվածներ
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...
Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել. նոր հավելված
Քաղաքապետարանում ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» համակարգը։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջար...
«Ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ»․ ՇՄ փոխնախարար
Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունե...
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...